Կալուգացին իր երեխաներին խորհուրդ չի՞ տվել. ինչո՞ւ նրանք չեն պահել հայ ընտանիքի ավանդական մոդելը

Կալուգացի Սամոն հարցազրույց է տվել իր կուսակցին՝ Ալիկ Ալեքսանյանին:

Ալիկը կալուգացուն ասել է, թե բոլորը գիտեն, որ Կարապետյանների ընտանիքը հայտնի է որպես ավանդական մեծ հայ ընտանիք, օջախ և խնդրել է, որ միլարդատերը ասի, թե ոնց է ստացել էդ մոդելը և ոնց երիտասադները պահեն ավանդական ճիշտ ընտանիքի մոդելը:

Կալուգացին պատասխանել է, թե ծնողները իրենց դաստիարակել են ավանդական արժեքներով, փոքրուց հասկացել են, թե ինչ է հայրենիքը, ընտանիքը, ինչ է ընտանիքի համախմբվածությունը:

Ուշագրավ է, որ կալուգացին իր զավակներին չի տվել էս խորհուրդները: Հայտնի է, որ նրա որդին՝ Սարգիս Կարապետյանը, ամուսնացել է վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլիի հետ: Նրանց գերշքեղ հարսանիքը կայացել էր 2016 թվականին ադրբեջանցու պատկանող «Սաֆիսա» հանդիսությունների սրահում։ Հարսանիքի ընդհանուր բյուջեն կազմել էր շուրջ 2 միլիոն դոլար, որին ներկա էին եղել նաև Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը և այլք:
Կալուգացի օլիգարխի դուստրը ևս հայի հետ չի ամուսնացել: Տաթեւիկ Կարապետյանն ամուսնացել է և ամուսանլուծվել Իգոր Բուլատովի հետ: Ըստ տեղեկությունների՝ նա ազգությամբ հրեա է, նա և նախկին կինն ունեն երկու երեխա:

Ըստ տեղեկությունների՝ Բուլատովն ընտանիքից հեռացել էր մոդել Վիկտորիա Լոպիրյովայի պատճառով և նրանից երեխա ունի:

Մեզ հասած տեղեկություններով, սակայն, պատճառներից մեկն էլ այն է, որ Բուլատովը մեծ փողեր է «քցել» կալուգացուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ