Վատ է, որ երկրի նախագահը հայտնվում է բանտում, բայց ավելի վատ է, երբ էդ մարդը իրեն երբեք ադեկվատ չի պահել

«Վատ է, որ երկրի նախագահը հայտնվում է բանտում, բայց ավելի վատ է, երբ էդ մարդը ոʹչ երկրի նախագահ աշխատած ժամանակ, ոʹչ դրանից հետո և ոʹչ էլ հատկապես վերջին ամիսներին, իրեն երբեք ադեկվատ չի պահել։ Մինչդեռ կարար գոնե վերջին ամիսներին, ու հատկապես էս դատական գործի ընթացքում, մի քիչ քչացներ ժողովրդի հանդեպ ունեցած թույնը։ Հատկապես, որ նախագահի պաշտոնն ստանձնելուց ճակատին գրել էր, թե իբր իր կուսակցությունն իր ժողովուրդն է» . այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել լրագրող Մկրտիչ Իսրայելյանը: Գրառման մեջ մասնավորպես ասվում է.

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը՝ բավարարեց դատախազության եւ տուժող կողմի ներկայացված բողոքը:

Նրանք դատարանից խնդրել էին ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ եւ մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ