«Կիսվում եմ մի քանի լուսանկարներով, որ դուք էլ զգաք այն ջերմությունն ու բարձր տրամադրությունը, որ․․․»․ Աննա Հակոբյան

Հունիսի 25-ին երգիչ Հարութ Փամբուկչյանը այցելեց պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Երգչի այցի նպատակն էր՝ հանդիպել քաղցկեղով հիվանդ երեխաներին, երգել նրանց համար եւ մի փոքր ուրախացնել:

Լրագրողների հետ զրույցում Փամբուկչյանն իր այցը կարեւորեց հատկապես նրանով, որ այն նախատեսված էր օնկոլոգիայով հիվանդ երեխաների համար.

«Երեխաներն իմ թույլ կողմն են, միշտ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել նրանց:

Աննա Հակոբյանը իր ֆեսբուքյան էջում կիսվել էր լուսանկարներով և կից կատարել հետևյալ գրառումը․

«Կիսվում եմ մի քանի լուսանկարներով, որ դուք էլ զգաք այն ջերմությունն ու բարձր տրամադրությունը, որ այսօր տիրում էր բալիկների և նրանց ծնողների մոտ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ