![]()
Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե «Ուժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու»:
«Կալուգացի օլիգարխը խոստանում է теплый пол քաշել Վերին Լարսում ու արգելել ձյան տեղումները: Ձյան պատճառով հայկական մեքենաները այլևս ստիպված չեն լինի կանգնել։
Ուժեղ Հայաստան, առանց ձյուն Վերին Լարս:
Հ.Գ․ Քաղաքական անմեղսունակներին մեկդ հուշեք, որ Վերին Լարսը Հայաստանում չէ»:
![]()
![]()