![]()
2017 թվականի սեպտեմբերին փոքրիկ Չառլի Ռոյերը մոր արգանդում եզակի վիրահատության էր ենթարկվել՝ ուղված ողնաշարի ճեղքի բուժմանը:
Երեխայի մոտ առողջական լուրջ խնդիրները հայտնաբերվել են հղիության 13-րդ շաբաթում: Մոր արգանդում վիրահատությունն ուղեկցվում է լուրջ ռիսկերով, սակայն նրա ծնողները համաձայնվել են հեղափոխական վիրահատությանը, որը մշակել են Տեխասի մանկական հիվանդանոցի վիրաբույժները եւ Բարսելոնայից բժիշկները:
Նրանք վիրահատության ժամանակ արգանդը չեն հատել, այլ դրա վրա ոչ մեծ ճեղքեր են բացել եւ դրանց մեջ գործիքներ ու տեսախցիկներ դրել: Այնուհետեւ պտղի ողնաշարի վրա կատարվել է անհրաժեշտ վիրաբուժական միջամտությունը: Այդ պահին Լեքսին 24-շաբաթական հղի էր:
Չառլին լույս աշխարհ է եկել 2018 թվականի հունվարին: Բժիշկները չեն բացառել հնարավորությունը, որ երեխան կկաթվածահարվի, սակայն վիրահատությունը հաջող է անցել, եւ Չառլիի առողջությունն աստիճանաբար վերականգնվում է:
![]()
![]()
![]()