AFCP ծրագրով վերականգնվել է Դաշտադեմի միջնադարյան ամրոցը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (AFCP) հայաստանյան ծրագրերից մեկն ուղղված էր Դաշտադեմի ամրոցի պահպանությանը:

Դեսպանությունից հայտնում են՝ հիմնադրամի աջակցությամբ 2013թ․ պահպանության աշխատանքներ իրականացվեցին Արագածոտնի մարզում գտնվող Դաշտադեմի ամրոցում, որը 11-13-րդ դարերի եզակի միջնադարյան ամրաշինական համալիր է։

Կատարվեց ամրոցի պատերի և հիմքերի, համալիրի ներսում գտնվող միջնադարյան կառույցների կանխարգելիչ կոնսերվացում, ինչպես նաև միջնադարյան ջրամբարի վերականգնում և ավանդական ոճի տների պահպանություն։

Այս նախաձեռնությունը նպաստել է Հայաստանի այս նշանակալի պատմամշակութային համալիրի պահպանությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ