«Հույս ունեմ՝ էս աբսուրդը շուտով կվերջանա». Լևոն Քոչարյան

Ազգային անվտանգության շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պնդեց, որ իր հոր նկատմամբ հարուցված քրեական գործը «սարքած է»։

Նա աննախադեպ համարեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի վարքագիծը, երբ վերջինս թույլ չտվեց, որ պաշտպանական խումբը ներկայացնի առարկություններ դատախազության ու տուժողների ներկայացուցիչների ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ։

«Կարևոր է դատավորի անձը, որը տղամարդկություն կունենա գնալ օրենքով», — ասաց Քոչարյանը։

Հարցին՝ ի՞նչ տրամադրվածությամբ է Ռոբերտ Քոչարյանը գնացել մեկուսարան, Լևոն Քոչարյանը պատասխանեց.

«Մենք բոլորս հույս ունենք, որ այս աբսուրդն ինչ-որ պահի կավարտվի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ