![]()
37-ամյա Քիմ Քարդաշյանն ակտիվորեն հանդես է գալիս ի պաշտպանություն մարդկանց իրավունքների, որոնք դուրս են գալիս բանտից։ Հունիսի սկզբին հեռուստաաստղը ելույթ էր ունեցել Սպիտակ տանը։
Անկախ միջոցառման լրջությունից՝ Քիմն իրեն նման չէր լինի, եթե կառավարական հաստատությունում ֆոտոշարք չկազմակերպեր։
Մի քանի լուսանկարում Քիմը պատկերված է սպիտակ պատի ֆոնին, ապա նա բարձրացել է սեղանին, ինչն առաջ է բերել օգտատերերի ծաղրը։
![]()
Հեռուստահաղորդավարուհու հետ լուսանկարում պատկերված են իրավունքի գծով նրա խորհրդատուներ Էրին Հանին եւ Ջեսի Միշելը։ Շատերն այդ կադրը «ոչ պրոֆեսիոնալ» եւ «անտեղին» են անվանել՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը։
![]()
![]()