Հերթական անակնկալը ապրիլյան հերոսների ծնողներին և վիրավոր տղաներին

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում, որին ներկա էին Ապրիլյան պատերազմի տղաները, ինչպես նաև հերոսաբար զոհված տղաների ծնողները: Այս միջոցառման նպատակը մեկն էր, որ մի պահ հնարավոր լիներ թեթևացնել և սփոփել հերոս մայրերի վիշտը:

Միջոցառման կազմակերպիչ Անի Ամիրջանյանը նշեց,որ ինքը լինելով ազատամարտիկի դուստր, հասկանում է, որ ամենակարևորը մեծ ուշադրություն եվ հարգանք ցուցաբերելն է մեր հերոսների նկատմամբ:

Շնորհակալ եմ բոլոր ծնողներին, վիրավոր տղաներին` ներկա գտնվելու և իրենց օրը ինձ վստահելու համար:

Անին պատմում է,որ ամբողջ ընթացքում թախծոտ աչքերով հետևել է բոլորին. դա հպարտության թախիծ էր: Նա նշեց նաև,որ իր կողքին ունի հայրենասեր ընկերների բանակ, ովքեր օգնեցին իրեն լիարժեք դարձնել օրը բոլորի համար: Անին մանրամասն մտածել էր միջոցառման մասին:

Միջոցառման վերջում անակնկալ տորթ էր պատրաստել`ՀՀ և ԼՂՀ դրոշներով, հերոսների և հերոսածին ծնողների համար,որի համար հատուկ շնորհակալություն հայտնեց` Arax bake shop հրուշակեղեն-խմորեղեն արտադրամասին, համեղ և յուրօրինակ տորթ պատրաստելու և այդ օրվան իր ներդրումը ունենալու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ