Կառավարության քաղաքականությունն այն է, որ Սևանի ջրի մակարդակը պետք է բարձրացվի, և այդ դեպքում լճի շուրջը եղած անտառները պետք է կտրվեն, հատվեն։
Այս մասին Վարդենիսում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ու բացատրեց, թե ինչպես են կազմակերպելու այդ գործընթացը։
«Եվ մենք պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ իրենք՝ անհատները, կարողանան էնտեղ ծառերը կտրեն, էդ աշխատանքներն իրենք անեն, և այդ փայտանյութն իրենք տանեն, օգտագործեն իրենց նպատակների համար», – ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ սա ուղղված է աշխատանքը խրախուսելուն։ Սակայն կան նաև անաշխատունակներ, որոնց պետք է տեր կանգնի իշխանությունը, ինչի մասին Փաշինյանը նույնպես ասաց։