![]()
Արդեն ակնհայտ է, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Կալուգեցի օլիգարխը փորձում է ընտրակաշառքով կեղծել Հայաստանում սպասվող ԱԺ ընտրությունները՝ դրա մասին են վկայում բացահայտված բազմաթիվ ընտրակաշառքի դեպքերն ու օլիգարխի ընտրակաշառք տվող թիմակիցների ձերբակալությունը։
Սակայն Կալուգեցի օլիգարխը միայն Հայաստանում չէ ընտրակաշառք բաժանում, բաժանում է նաև Ռուսաստանում, այն պայմանով, որ Ռուսաստանում բնակվող մեր քաղաքացիները ընտրություններից առաջ պետք է ժամանեն Հայաստան ու ընտրեն Կալուգեցի օլիգարխին։ Շատ դեպքերում ընտրակաշառքի արժեքը հասնում է մինչև 100,000 ռուբլի։
Հայաստանյան իրավապահների ձեռքում հայտնվել է Ռուսաստանում Կալուգեցի օլիգարխի համար ընտրակաշառք բաժանողների ու վերցնողների ցանկը, ու բացառված չէ որ Հայաստան ժամանելուն պես նրանք կձերբակալվեն։
![]()