![]()
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արտերկրում բնակվող հայերին տեղեկացնելով՝ եթե ընտրակաշառք են վերցրել և գալու են ՀՀ ընտրություններին մասնակցելու, Հայաստան հասնելուց հետո ձերբակալվելու են։
«Ընտրակաշառք վերցնելը նույնպես հանցագործություն է, և մեր համապատասխան ծառայությունները ոչ միայն Հայաստանում են հետևում իրավիճակին, այլ նաև ՀՀ-ից դուրս։ Նաև սիրելի՛ հայրենակիցներ, որոնք Եզրաս արքեպիսկոպոս կոչված ԿԳԲ-ի գործակալի կամ նրա ցանցի միջոցով են կաշառք վերցրել, դուք էլ պետք է իմանաք, որ Եզրասը մեր ծառայությունների հատուկ ուշադրության կենտրոնում է, և դուք ևս եթե կաշառք, գումար վերցնեք, հենց գաք Հայաստան, ձերբակալվելու եք։
Սիրելի՛ մյուս հայրենակիցներ, որոնք գումար չեք վերցրել և ուզում եք գա Հայաստան քվեարկել, շատ ողջունելի է, և ուրախ ենք, որ ուզում եք ձեր քաղաքացիական պարտքը կատարել»,- ասել է նա։
![]()