![]()
Տավուշի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգառ է ունեցել Իջևան խոշորացված համայնքի Խաշթառակ բնակավայրում, որտեղ ծանոթացել է նոր կառուցված կամուրջների աշխատանքներին:
Տեղում հավաքված տեղաբնակները շնորհակալություն են հայտնել կամուրջների կառուցման համար, իսկ երեխաներից մեկը խնդրել է նաև ֆուտբոլի դաշտ կառուցել, ինչին վարչապետը դրական է արձագանքել:
Վարչապետը շրջել է կամուրջներով, նշել, որ դրանք կառուցված են Ախթալայի կամուրջների տիպով, ու թեև կոչվում են ժամանակավոր, սակայն 80 տարվա երաշխիք ունեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()