Բացահայտում․ Տեսախցիկների առջև դժգոհող քաղաքացին Սամվել Կարապետյանի անվտանգության պետի հայրն էր

Փորձելով սևացնել երեկ Երևանում  Քաղաքացու օրվան  նվիրված աննախադեպ միջոցառումները՝  ընդդիմադիր լրատվամիջոցներն ու գործիչները լծվել էին գործի։  Տեսախցիկի առջև խոսացնում էին քաղաքացիների, ովքեր իբրև թե դժգոհում էին երկրում ստեղծված  իրավիճակից։

Օրինակ Կալուգեցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներից մեկը տեսախցիկի առջև դժգոհող մի քաղաքացու էր լուսաբանել, ով ինչպես պարզվեց նույն Սամվել Կարապետյանի անվտանգության պետի հայրն է, Անդրանիկ Բաղդասարյանը՝ Տաշիրի Նորաշեն գյուղից։

Ստացվում է, ընդդիմադիր լրատվամիջոցներն ու Կալուգեցի Սամվելը այն աստիճան անմխիթար վիճակում են հայտնվել, որ տեսախցիկի առջև խոսացնում են յուրայիններին, ու ներկայացնում որպես շարքային քաղաքացի;

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ