![]()
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով հայ զոհերի հիշատակին, հայտնում են դեսպանատնից։ «1914-1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։
Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն ապագայի ուղղությամբ»,- նշել է դեսպանը։
![]()