ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ, Լոռու և Շիրակի մարզերում՝ ձյան տեղումներ

Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի և 29-ի ցերեկը, 25-28-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Ապրիլի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին լեռնային շրջաններում, Լոռիի և Տավուշի առանձին նախալեռնային հատվածներում տեղումները կլինեն թաց ձյան և ձյան տեսքով։ Ապրիլի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-7 մ/վ, ապրիլի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը և առավոտյան ժամերին 26-27-ը, 29-ին՝ կեսօրից հետո, սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ