Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։

«Ապրիլի 24-ին Հանրապետությունը հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մատուցում դրա զոհերի հիշատակին։

Սա հնարավորություն է՝ հիշելու, փոխանցելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի և ֆրանսիացի ժողովրդին հայերի հետ»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ