Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել է

Ինչպես հայտնել էինք, Երևանում թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի ուղևորը դանակահարել է վարորդին:

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։

Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ