![]()
Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Արարատի մարզ:
Այստեղ նա ծանոթանում է Կառավարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի ընթացքին:
Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրում Կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է դեղձի և կեռասի 10 հա ինտենսիվ այգի, որում իր մասնակցությունն ունի ՀՀ կառավարությունը:
Տնտեսավարողը ՀՀ վարչապետին ներկայացրել է, որ ի սկզբանե նախատեսված չափից ավելի մեծ այգի է կառուցվել, նախորդ տարի նմուշային բերք է ստացվել (մոտ 400 կգ), որը բաժանվել է աշխատակիցների և տեղում աշխատող բանվորների միջև:
Վարչապետը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին առաջարկել է տարբերակներ գտնել ու ընդլայնել նման դեպքերում աջակցության՝ հստակ սահմանված առավելագույն չափը, քանի որ ըստ նրա՝ տնտեսավարողն ուզում է անել ավելին, ուրեմն աջակցությունն էլ պետք է լինի ավելին:
![]()