![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընտրակաշառքի գործով անցնող Կալուգեցի Սամոյի թիմակից Գոհար Ղումաշյանի այն պնդումներին, թե իբրև հեռուստացույցը որ ցանկանում էր նվիրել 103-ամյա վետերանին, իրականում նրա նախորդ տարվա ծննդյան նվերն էր։
🛑 Ուժեղ կաշառատուների մտքի փայլատակումը՝ համոզում են, որ կաշառք տրվող հեռուստացույցը նախորդ տարվա ծնունդի նվեր էր:
‼️ Շուտով կասեն, որ Կալուգեցի Սամոյի բաժանած ընտրակաշառքները 2025թ-ի ծննդյան նվերներ էին ընդամենը, ուղղակի հիմա են տալիս։
‼️ Մենք էլ բռնել ենք, անունը ընտրակաշառք են դրել, դու մի ասա ընդամենը ծննդյան նվերներ են ))
ՀԳ․ Տեսնես էս փայլուն մտքի տերը Նարե՞կն էր, թե՞ անձամբ Սամոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոհար Ղումաշյանը խոսելով 103-ամյա վետերանին հեռուստացույց կամ գումար նվիրելու դրվագի և ընտրակաշառքի մեղադրանքների մասին՝ Factor.am-ին պարզաբանել էր, որ դա նախորդ տարվա խոստում է եղել։
![]()