Ինչպես է վարչապետն ընտանիքի հետ հանգստանում Լաստիվերում

Հիշեցենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը նշելու արարողությունից՝ ցանկանալով վերջակետ դնել այդ հարցի տարաբնույթ շահարկումներին սոցիալական ցանցերում:

«Ֆեյսբուք»-ի իր էջում Աննա Հակոբյանը լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը իր ընտանիքի հետ մտերմիկ միջավայրում նշում ծննդյան տարեդարձը:

Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում:

Գիշերել ենք Apaga Resort-ում, եղել ենք Ենոքավանի սարերում և Lastiver-ում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ:

Հ.Գ. Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ «հատուկ» վրաններ են երևում, ընդամենը պետք էր զանգել Apaga Resortև հարցնել, թե դա ինչ միջոցառում էր, և որևէ կապ ունե՞ր վարչապետի տարեդարձի հետ, թե՞ ոչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ