Ինչ երեսով են ջահերով երթ անելու, երբ ստեր էին տարածում, թե Ծիծեռնակաբերդը քանդում ենք․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ծիծեռնակաբերդը քանդելու մասին ընդդիմության ստերին ու նրանց՝ դեպի Ծեծեռնակաբերդ կազմակերպած ջահերով երթին։

🛑 Ինչ երեսով է ընդդիմությունը ջահերով երթ անելու, երբ ամիսներ շարունակ ստեր էին տարածում, թե Ծիծեռնակաբերդը քանդում ենք։

‼️ Ինչ երեսով են գնալու Ծիծեռնակաբերդ, երբ ստեր են տարածում, թե Ցեղասպանությունը ուրանում ենք, դրա համար էլ Ծիծեռնակաբերդը քանդում ենք։

‼️ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը քաղաքական մանրադրամ սարքողներից ոչ ոք այդպես էլ ներողություն չխնդրեց տեսախցիկների առաջ ստելու ու էժանագին շոուներ սարքելու համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ