Առաջին նկարը 2018-ի գարունն է, երկրորդը՝ 2026-ի ապրիլի 19. նույն մարդը, նույն ճանապարհը. Ազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ու լուսանկարներ տեղադրել՝ արված 2018-ին ու այսօր:

«Առաջին նկարը 2018-ի գարունն է։

Նիկոլը՝ փոքր խմբով, ոտքով քայլում է Գյումրիից Երևան։

Առանց շքախմբի, առանց շքեղության, բայց՝ մեծ գաղափարով։

Երկրորդ նկարը՝ 2026-ի ապրիլի 19։

Նույն ճանապարհը։

Նույն մարդը՝ արդեն որպես ՀՀ վարչապետ։

Բայց այս անգամ նրան ուղեկցում են հարյուրավոր քաղաքացիներ, շարասյունը ձգվում է կիլոմետրերով»,- գրել է Ազարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին:

Հիշեցնենք՝ ըստ նախապես հայտարարված ծրագրի, ավտոերթի մասնակիցներն իրենց մեքենաներով ուղևորվելու են Գյումրի, Գյումրիում այցելում են թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնելու են Գյումրիում։

Ժամը 17։00-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ