Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել հարվածային գործիքներով կատարումից:

«Առավոտյան նախավարժանք Գյումրիի ելույթից առաջ»,- տեսանյութին կից գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացման ավտոերթին:

Հիշեցնենք՝ ըստ նախապես հայտարարված ծրագրի, ավտոերթի մասնակիցներն իրենց մեքենաներով ուղևորվելու են Գյումրի, Գյումրիում այցելում են թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնելու են Գյումրիում։

Ժամը 17։00-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ