![]()
Շանթելը եւ Ջեմիսոնը ստիպված էին ամուսնանալ հենց ծննդատան միջանցքում, երեխայի ծնվելուց երկու ժամ առաջ։
Սիրահարները մտադիր էին հարսանեկան արարողությունն անցկացնել քաղաքապետարանում, բայց Շանթելի առողջական վիճակը վատացավ եւ խառնեց բոլոր խաղաթղթերը։ Արդյունքում՝ հարսն ամուսնացավ ոչ թե սպիտակ զգեստով, այլ հիվանդանոցի խալաթով։
Հղիության 29-րդ շաբաթում 22-ամյա կնոջ մոտ ի հայտ եկավ վարակ արգանդում։ Երեխային կարող էր փրկել միայն վաղաժամ ծննդաբերությունը։ Շանթելը եւ Ջեմիսոնը ցնցված էին նորությունից, քանի որ մտադիր էին իրենց հարաբերությունները գրանցել փոքրիկի ծնվելուց առաջ։
![]()
Արդյունքում նրանք ստիպված էին երկու ժամվա ընթացքում կազմակերպել հարսանեկան տոնակատարությունը։
Ամուսնությունը տեղի էր ունենում այցելուների համար փակ բաժանմունքում, Շանթելի եւ Ջեմիսոնի հարազատներից ու մերձավորներից ոչ ոք ներկա չէր ամուսնական արարողությանը։
![]()
Արդյունքում՝ հարսանիքի հյուրեր դարձան բուժքույրերը, բժիշկներն ու բուժհաստատության այլ աշխատակիցներ։ Երկու ժամ անց, կեսարյան հատման միջոցով, տղա ծնվեց, որին անվանեցին Էլիաս։ Առաջիկա երկու-երեք ամիսները փոքրիկը կանցկացնի հիվանդանոցում, որպեսզի լիովին վերականգնվի։
![]()