Դե եթե որեւէ տարբերություն չկա մեր եւ մնացած կուսակցությունների միջեւ, ինչու ես առավոտից երեկո խոսում մեր մասին: Երկրորդ, Փաշինյանի վկաներին ուզում եմ խորհուրդ տալ, նաեւ այլ կուսակցությունների Փաշինյանի վկաներին, որ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի եւ նրա թիմի հետ է: Խորհուրդ կտամ ոտքի տակ չընկներլ:
Իմ պայքարն իրենց պապայի, քաղաքական կուռքի հետ է, այլ ոչ թե օրը 6 անգամ կարծիք փոխող որոշ քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների հետ:
Այնպես ոչ չփորձեք ոտք մեկնել մեզ հետ եւ գնահատականներ հնչեցնեք ՀՀԿ-ի վերաբերյալ: Մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում ՀՀԿ-ի դռների տակ»,-հայտարարեց Շարմազանովը:
Նա հայտարարեց, որ ԱԺ-ում լինելու է ժողովրդի խնդիրների ներկայացնողը. «Օր ու արեւ չեմ տալու կառավարությանը: Ես լինելու եմ ձեր դեսպանը խորհրդարանում, բարձրաձայնելու եմ ամենացավոտ հարցերը: Հետեւելու եմ, որ կառավարությունն ու Փաշինյանը իրենց յուրաքանչյուր խոստացած անեն»,-ընդգծեց Շարմազանովը:
Օր ու արև չեմ տալու Փաշինյանին, հիշեցնելու եմ՝ ինչեր է խոստացել հասարակությանը, ինչքան է խոստացել և ինչքան է ստել:
Posted by Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov on Wednesday, November 28, 2018