![]()
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալություններին ու այդ թեման շահարկողներին:
«Պատկերացնենք՝ երկու երեխաների մայրը դանակով խփում է իքս քաղաքացուն: Կնոջը ձերբակալում են, տանում են կալանքի: Նա ունի նորածին բալիկ: Հարց՝ ի՞նչ կհայտարարեն «Ուժեղ Հայաստանը», Ժաննա Ալեքսանյանը, Իշխան Սաղաթելյանը, Վարդևանյանն այս կապակցությամբ:
Ի դեպ, ընտրակաշառքը սպանությանը հավասար բան է, որովհետև էդ ընտրակաշառքի հետևանքով է, որ շատ համակարգեր կոռումպացված էին, որոնք անուղղակի հանգեցնում էի մարդկային կյանքերի և առողջության խեղման: Ընդ որում՝ ընտրակաշառքը վնասում էր ոչ թե մեկին, հարյուրին, տասը հազարին, այլ գրեթե ամբողջ բնակչությանը: Մենք դա վերացրել ենք ու թույլ չենք տալու, որ այն վերադառնա»,- գրել է Հարությունյանը:
![]()