![]()
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 24-ին Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով մեկնել է Արցախ:
Նա եղել է Մեխակավանում տեղակայված զորամասին կից «Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, այնուհետ հանդիպել տեղի զորամասի զինվորների հետ:
Ավելի վաղ Աննա Հակոբյանը գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասվում էր.
![]()
Մի քանի տասնյակ սպաների կանանց հրավերով Արցախում եմ։
Մեկնում եմ Մեխակավան՝ ինչպես սպաների կանանց, այնպես էլ զինվորների հետ հանդիպման։
Իսկ մինչ ճանապարհ մեկնելը չէի կարող կանգառ չանել Արցախի խորհրդանիշի մոտ։
![]()