Արամ Վարդևանյան․ վստահելի թիմակի՞ց, թե՞ փողի մեռած․ Սահակյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Սահակյանն իր էջում անդրադարձել է Արամ Վարդևանյանին, ով սահուն կերպով Քոչարյանի թիմից տեղափոխվեցռուսաստանցի օլիգարխ Կալուգեցի Սամոյի թիմ։

Արամ Վարդևանյան, դու հիմա վստահելի թիմակի՞ց ես, թե փողի մեռած:

Ինչպես գիտեք Սամվել Կարապետյանի ընտրացուցակի երկրորդ տեղում է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը և հասարակության մոտ այս ռակիրովկան լուրջ տարակուսանք է առաջացրել, քանի որ լինելով Քոչարյանի փաստաբանը Արամը ավելի շուտ պետք է հենց նրա թիմում լիներ, սակայն արի ու տես, որ ոչ, նա նախընտրեց գնալ Սամվել Կարապետյանի թիմ, որտեղ նրան ավելի շատ են վարձատրում:

Չգիտեմ, թե ինչ սկզբունքով է Սամվել Կարապետյանը իր ցուցակում մարդկանց ընդգրկել, սակայն Արամ Վարդևանյանի մասով կասեմ, որ մեկի վրայից թռնողը մյուսի վրայից էլ է թռնելու:

Հ.Գ. Արամ Վարդևանյանին եթե անբարոյական դոգն ավելի շատ գումար տար՝ մեկ վայրկյան չկասկածեք, որ նա գնալու էր նրա ցուցակում ընդգրկվեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ