Դուք իրական Հայաստանում եք, որտեղ ընտրակաշառքը ծանր հանցագործություն է. Դավոյան

ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կալուգեցի Սամոյի բարքերին ու նրա ընտրակաշառք բաժանող  թիմակիցներին։

Սա կատակ չէ, սա քաղաքական նոր խոսք է. նոր դեմքերով առաջնորդվել հին բարքերով, չընդունել սեփական սխալները, մեծ֊մեծ փրթել այնպես, ինչպես փրթել ևմարսել են մինչև 2018 թվականը և շարունակել Հայաստանը խառնել Կալուգայի արվարձանների հետ։

Դուք իրական Հայաստանում եք, որտեղ ընտրակաշառքը ծանր հանցագործություն է։
4.1 մլրդ դոլար ունեք, 100 հատ ամստերդամ ու ռոտերդամ, բայց քթի ծակ ու գրագիտություն տենց էլ չունեցաք։

Գովեք, այ տենց գովալով մարդկանց ճակատագրերի հետ եք խաղում, չնայած գաղափարակից եք,երևի դա արժեհամակարգի հարց է։

Էս մանկամիտ ողբն էլ վերջացրեք,մի բան անելուց առաջ՝ քրեական օրենսգիրքը կարդացեք,որ հետո չասեք՝ հանգիստ նստած հաց ու սոխ էինք ուտում։

Չմոռանաք, որ հունիսւ 7֊ի ուշ երեկոյան էլ եք գովելու իրար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ