![]()
Բժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժ Հայաստանի» վերջին հանրահավաքին, Սամվել Կարապետյանի և թիմակիցների ելույթին։
«Ուժեղ ուժեղները
Հայերեն տերմինաբանության մեջ ևս մեկ տերմին չարչրկվեց, խեղաթյուրվեց, արժեզրկվեց ու իմաստազրկվեց։ Ուժեղ Հայաստան, ուժեղ ղեկավար, ուժեղ կուսակցություն, ուժեղ խաղաղություն, ուժեղ դիվանագիտություն, ուժեղը իրենց միակ ածականն է, միավոր ժամանակում ով ավելի հաճախ ու անտեղի գործածի «ուժեղ» ածականը, նա ավելի ուժեղ կհամարվի։
Ուժի և ուժեղության գագաթնակետը ուժեղ կուսակցության ուժեղ ղեկավարի ուժեղ ելույթն էր` ուժեղ անտրամաբանությամբ, ուժեղ անբովանդակությամբ, ուժեղ արհեստականությամբ, ուժեղ ձևականությամբ…
Բայց իրականում ինչո՞վ են շատ֊շատ ուժեղ, չեմպիոն, երևի չեն էլ պատկերացնում` ուժեղ են խոցելիությամբ, կախվածությամբ, ռսահպատակությամբ, ու նաև ուժեղագույն ական են ինքնիշխանությունը և պետականությունը ցնցելու…
Եվ այսքանից հետո էլ ինչ ուժեղ…»,- գրել է նա։
![]()