Կարծում եմ վերջին օրերի սադրանքները ուղղորդված են 5-րդ շարասյան կողմից․ Թորոյան

Հայկ Թորոյանը գրել է․

Չգիտեմ ինչի, բայց իմ ներքին ձայնը ինձ հուշում է, որ վերջին օրերին Երևան քաղաքի հանրային տրանսպորտում հաճախակի տիրող պրովակացիաները, որոշ երիտասարդների և կանանց ագրեսիվ դրսևորումը, խուլիգանություններն ու անդաստիարակ պահվածքները հատուկ ուղղորդված են ներքին տականքների՝ 5-րդ շարասյան կողմից, որպեսզի ցույց տան, որ Երևանի հանրային տրանսպորտից քաղաքացիները շատ դժգոհ են։ Տարիներով գազելների մեջ մարդիկ ( շախմատի ձի դարձած ) տեղաշարժվում էին, ու այսպիսի խուլիգանական պահվածք չէին ցուցաբերում, էդ ի՞նչ պատահեց, որ մեկ էլ ընտրական այս շրջանում հայտնվում են քաղաքացիներ, ու գազելներին փոխարինած ավելի որակյալ ու հարմարավետ տրանսպորտից բողոքելու հետ մեկ տեղ, իրենց պահում են ամենավերջին փողոցայինի պես..

Սա միանշանակ ես կարծում եմ, որ 5-րդ շարասյան ծրագրերից մեկն է, ընտրական այս շրջանում, ու ավելին ասեմ, մինչ Հունիսի 7-ը նմանատիպ խուլիգանական արարաքների հաճախակի հանդիպեք։ Հուսով եմ, որ Երևանում իրավապահ մարմինները ավելի հետևողական կլինեն և անհանդուրժողական։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ