![]()
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է 101-ամյա Սերգեյ Տերյանին՝ նրան շնորհավորելու ծննդյան օրվա առթիվ։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետը։
«Գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Տերյանի երկարամյա մասնագիտական գործունեությունն ու ազգային հիշողության պահպանման գործին ունեցած ներդրումը արժանի են խորին հարգանքի և գնահատանքի։
Նրա անցած ուղին գնահատելով՝ պարգևատրել եմ «Էրեբունի-Երևան 2800» հուշամեդալով»,- ասվում է գրառման մեջ։
![]()