![]()
Ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 35-ամյա Բարսեղ Գ․-ի վարած «Տոյոտա» մակնիշի, 58-ամյա Գագիկ Բ․-ի վարած Volkswagen մակնիշի և 43-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()