![]()
Ապրիլի 13-ին՝ ժամը 12։06-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում՝ սուպերմարկետի հետնամասում, հրդեհ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 14։50-ին։ Այրվել է տնակը (մոտ 80 քմ) ՝ գույքով։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն:
![]()