Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7 կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Կառավարման խորհրդի քննարկմանն են ներկայացվել մրցույթի գնահատման արդյունքները, որոնք արժանացել են հավանության:

Միաժամանակ անդրադարձ է կատարվել նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարվել է անցնել մրցութային գործընթացի հաջորդ փուլ՝ ապահովելով ֆինանսական առաջարկների բացումը, դրանց գնահատումը և հաղթող ընկերության վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկված հարցերի վերաբերյալ կատարել է մի շարք դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ