«Չեմ ուզում բանավեճի մեջ մտնել Դոնալդ Թրամփի հետ»․ Հռոմի պապ

Հռոմի Պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ մտադիր է այսուհետ ևս հանդես գալ պատերազմի դեմ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը, գրում է Reuters-ը:

«Ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել նրա (Դոնալդ Թրամփի — խմբ.) հետ։ Ես շարունակելու եմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով առաջ տանել խաղաղությունը, երկխոսությունը և պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները՝ խնդիրների արդար լուծումներ գտնելու համար»,- ասել է նա։ «Այսօր աշխարհում շատ մարդիկ են տառապում։

Շատ անմեղ մարդիկ են սպանվում։ Եվ ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը պետք է կանգնի ու ասի, որ կա ավելի լավ ճանապարհ»,- հավելել է Հռոմի պապը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ