![]()
«Եթե չեմ սխալվում ընտանիքը գնում էր Արտեմնի գյուղ կնոջ հայրիկի 60-ամյակին ու նաև վարորդը և աներձագը՝ կնոջ հորեղբոր տղան, պետք է Ռուսաստան գնային, գնացել էին հրաժեշտ տալու»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Ջրառատի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած «BMW»ի- և «Opel»-ի վթարին, որի հետևանքով մահացավ 6 քաղաքացի, որից 4-ը նույն ընտանիքից:
Պատմեցին, որ «Opel»-ում եղած 9 հոգուց ողջ են մնացել 30-ամյա վարորդի 27-ամյա կինն ու երեք երեխաները, մահացել են վարորդը, նրա մայրը, վարորդի 8 ամսական և 2 տարեկան երեխաներն ու վարորդի կնոջ հորեղբոր տղան: Կնոջ և 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ երկու երեխայինը՝ ծայրահեղ ծանր:
Zarkerak.am-ին Սարակապից էլ հայտնեցին, որ «BMW»-ում եղել են մայր ու որդի, մայրը մահացել է, իսկ վարորդին տեղափոխել են Երևան, պետք է վիրահատեն: Բժիշկների տվյաներով՝ վիճակը կայուն ծանր է: Նա ամուսնացած է, ունի երեք երեխա:
![]()