Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Դավիթ Սարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դավիթ Արծրունու Սարոյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում։

Աշխատանքային գործունեություն

2022-2026թթ․ — ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա ՀԿԳ ավագ քննիչ,
2020-2022թթ. — ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,
VI-X.2020թ. — ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2020թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, ապա ՀԿԳ քննիչ,
IV-X.2014թ. — ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ,
2012-2014թթ. — ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հետաքննության գծով տեսուչ, ապա ավագ տեսուչ,
2011-2012թթ. — ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ժառայության վարչության շարային և ռազմականացված ստորաբաժանումների բաժնի տեսուչ,
2010-2011թթ. — ՀՀ ոստիկանության ՊՊՎ ծառայության բաժնի տեսուչ։

Կրթություն

2010 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2013 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, ապա 2024 թվականից մինչ օրս՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ