Վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին

Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մադյարին և հունգար ժողովրդին հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,- գրել է վարչապետը։

Ինչպես հայտնել էինք, Հունգարիայի ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 98.9 տոկոսի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է՝ վաստակելով խորհրդարանի 199 տեղերից 138-ը:

Իշխող վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության դաշինքը նույնպես անցել է խորհրդարան՝ հավաքելով ավելի քիչ ձայն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ