TRIPP-ը մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանակում. փորձագետ

«Գաբալայում հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են նաև կոմունիկացիաներին, նաև TRIPP-ի իրագործմանն առնչվող հարցեր»:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյանը:

«Եթե խոսում ենք TRIPP-ի մասին, այն մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանակում: Ադրբեջանական կողմի համար այս հարցը շատ կարևոր է:

Գիտեք, որ մենք ունենք մտավախություններ՝ կապված այս կոմունիկացիաների վրա Իրանի պատերազմի հնարավոր ազդեցությունների մասով, նաև փորձում ենք հասկանալ՝ ինչ լուծումներ են հնարավոր, եթե այս զարգացումները երկար լինեն, այսինքն՝ Իրանում պատերազմը շարունակվի, կամ ապագայում TRIPP-ը դիտարկվի այնպիսի ենթակառուցվածք, որը կարող է խոցվել հակամարտության շրջանում:

Ադրբեջանական կողմի համար Նախիջևանի հետ կապը մնում է առանցքային թեմա, և ես կարծում եմ՝ նաև հայկական կողմի աշխատանքներից է կախված, որ մենք հնարավորություն ունենանք զարգացնելու ապաշրջափակման գործընթացը»,- նշեց նա՝ կարծիք հայտնելով, թե այն կախված է նաև հայկական կողմի աշխատանքներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ