![]()
«Կալուգացի օլիգարխի աջակիցները հիմա էլ նոր պատճառաբանություն են գտել, թե ինչու նա նորմալ հայերեն չի խոսում, ասում են՝ Շառլ Ազնավուրն ու Վիլյամ Սարոյանն էլ նորմալ հայերեն չէին խոսում:
Նախ, նրանք նորմալ հայերեն խոսում էին, արևմտահայերեն էին խոսում, չնայած կարող էին չխոսել, որովհետև ծնվել էին արտերկրում, երկրորդ սերնդի գաղթականներ էին: Հաջորդը, նրանք շատ լավ խոսում էին համապատասխանաբար անգլերեն ու ֆրանսերեն: Իսկ ձեր օլիգարխը ծնվել, մեծացել, բուհն ավարտել է ՀՀ-ում, բայց նորմալ հայերեն չի խոսում, ավելին, նորմալ ռուսերեն էլ չի խոսում»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով Սամվել Կարապետյանի աջակիցներին:
«Ձեր առաջնորդի անգրագիտությունը մի փորձեք փակել Ազնավուրով ու Սարոյանով»,- հավելել է Ռուբինյանը:
![]()