Սամոյի խայտառակ տեսաուղերձից հետո ձևիստները ուշքի չեն գալիս

Խոստացված պատմական հանրահավաքից փոխարեն ռուսաստանցի օլիգարխ Կալուգեցի Սամոյի թիմը ստացավ պատմական ֆիասկո։  Ակնհայտ էր, որ փողով, ավտոբուսներով բերված ցուցարարները ներկա էին զուտ ներկայություն ապահովելու համար ու սպասում էին հանրահավաքի ավարտին, որպեսզի րոպե առաջ հեռանան, սակայն ամենամեծ հիասթափությունը ապրեցի օլիգարխի ելույթից։

Սոցցանցերում հանրության գերակշիռ մեծամասնությունը ծաղրում էր Կալուգեցի Սամոյի մոտ 80 կտորից բաղկացած, մոնտաժված տեսաուղերձը, իսմ մի մասը մինչ օրս չի հավատում, որ այն իրական էր։ Շատերի կարծիքով օլիգարխի տեսաուղերձը ինչպես պատրաստվել էր Արհեստական Բանականությամբ, հակառակ դեպքում դժվար է բացատրել, թե ինչու էին ներկված Կալուգեցի Սամոյի մազերն ու ունքերը, կամ ինչու վերջինս ընդհանրապես չէր թարթում։

Ինչպես Ազատության հրապարակում,այնպես էլ սոցցանցերում հանրային տրամադրություններին հետևել են նաև օլիգարխի թիմակիցները ու հասկացել են, որ խոստցված պատմական ելւյթը իրակնում պատմական ֆիասկո էր ու մինչ օրս ուշքի չեն գալիս՝ հստակ գիտակցելով, որ նույն ֆիասկոն ապրելու են նաև ընտրությունների օրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ