![]()
2025 թվականին, 2024-ի համեմատ, Հայաստանում ընդամենը ներդրումներն աճել են 88 տոկոսով, իսկ ուղղակի ներդրումները՝ 3,6 անգամ՝ 131,6 մլն դոլարից դառնալով 605,1 մլն դոլար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են.
1. ԱՄՆ
2. Լյուքսեմբուրգ
3. Ղազախստան
4. Սինգապուր
5. Շվեյցարիա
6. Ֆրանսիա»,- գրել է Պապոյանը:
![]()
![]()