Մի շարք հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Նոր գազասպառման համակարգի միացմամբ պայմանավորված գազամատակարարման դադարեցում Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերում՝ ապրիլի 13-ին:

Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման պլանային դադարեցում Դիլիջանի որոշ հասցեներում՝ ապրիլի 13-ին:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 13-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի, Հովսեփյան և Շահումյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ