![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
Քաղաքական հայտարարություն 📌📌📌
Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ ,
Հայտնում եմ, որ սույն թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդգրկված չեմ լինելու որեւէ քաղաքական ուժի նախընտրական ցուցակում ։
Խորը ցավով տեղեկացնում եմ,որ արեւմտամետ-ժողովրդավարական որոշ ուժեր պարզապես մսխեցին <<Եվրաքվե>> հաջողված նախաձեռնության քաղաքական ողջ կապիտալը , որը կարող էր դառնալ հսկայական խթան մեր երկրի հետագա զարգացման, ներքաղաքական դաշտի զտման ու առողջացման ճանապարհին , եթե այդ ստորագրությունները , որոնք Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ապագայի ու եվրոպական ընտանիքի անդամ դառնալու մասին էին`բազմապատկվեին ու վերածվեին ընտրական քվեների ,ինչը լիովին հնարավոր էր նախաձեռնող ուժերի եւ անհատների շրջահայաց քաղաքական մոտեցման դեպքում ։
Խորին հարգանքներս այն մարդկանց, ովքեր թե հրապարակային , թե կուլիսային հորդորների ու բանակցությունների միջոցով արեցին անհնարինը ինչ-որ բան ընտրությունների նախաշեմին փոխելու համար , բայց իրենց մոտ դա չստացվեց , որովհետեւ գաղափարական բովանդակությունը որոշ մարդկանց ու որոշ ուժերի համար պակաս կարեւոր էր, քան մի երկու տարակարծությունը ,մի երկու ամբիցիան , մի երկու գրոշը , մի երկու նեղխմբակային շահը կամ մի երկու մանդատ փախցնելը ։
Վերահաստատում եմ , որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը գերբեւեռացված է ռուսական ազդեցության բազմադիմի , իսկ իրականում` նույնական մանր ու միջին ուժերի եւ գործող իշխանության միջեւ , ինչը չափազանց վտանգավոր է քաղաքագիտական տեսանկյունից , քանզի գործող իշխանությունը հավիտենական վերարտադրության բնականաբար հավակնել չի կարող եւ ,ի վերջո ,անհրաժեշտ է լինելու ապագայի անկախական ուժի ստեղծում կամ կայացում , որը ի վիճակի կլինի վերցնել ու պահել իշխանությունը հեղափոխական ուժի քաղաքական մայրամուտից հետո ,սակայն ոչ ոք այդ ուժին սկուտեղի վրա իշխանության չի բերելու ,ուստի բոլոր նման հավակնություն ունեցողները թող շոշափեն իրողությունները եւ ձեռք բերեն նման հանրային ու քաղաքական վստահություն ու հեղինակություն ՍԵՓԱԿԱՆ ներուժով եւ ամենօրյա աշխատանքով , մի կողմ դնելով վարդագույն ակնոցները ,սին մեծամտությունը եւ ժամանակավրեպ զազրախոսությունը ։
📌📌📌
Ստեղծված քաղաքական իրողությունների պայմաններում կոչ եմ անում հայ հանրությանը `
1) Անպայման մասնակցել ընտրություններին եւ տեր լինել սեփական մեկ քվեյին ,
2) Չտրվել քարոզչական խաբկանքների, երկար ուսումնասիրել իրենց համար ֆավորիտ ուժերի նախընտրական ցուցակները եւ ծրագրերը ,զերծ մնալ իրավիճակից , երբ ձայն ես տալիս օրինակ անկախական ուժի , բայց քո քվեով խորհրդարանում է հայտնվում ենթադրենք բելառուսամետ օլիգարխի նախկին օգնականը , կամ նախկին կարկառուն ,ռուսամետ հանրապետական , որովհետեւ նման քաղաքական տրամաբանություն ուղղակի չկա ,
3) Ռադիկալ ընդդիմությունը ունի ահռելի ֆինանսական եւ մեդիա ռեսուրսներ ,ինչպես նաեւ << քվեորսության>> հայտնի սխեմաներ, ուստի չտրվեք տեսալսողական մանիպուլատիվ քարոզչությանը , ֆինանսական եւ գործնական գայթակղություններին, որովհետեւ ընտրակաշառքը եւ կոռուպցիոն այլ դրսևորումները քրեորեն պատժելի են ,
4) Ընտրական քվեն այս անգամ անկախության եւ վասալության մասին է/միջեւ է, իսկ իմ գաղափարակիցները հաստատապես անկախական են,հետեւաբար չեն սխալվի ,
5) Կտրիճ Ներսիսյանը ինստիտուտ չէ, եւ պետք է հեռանա , չնայած այն հանգամանքին,որ արդեն իսկ անդառնալիորեն կորցրել է հայրապետական լեգիտիմությունը,
Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի հավատի ու ինքնության մասին է , եւ պիտի ծառայի բացառապես հայ ժողովրդի շահերին , սնուցի հայ ժողովրդի հավատը եւ ինքնությունը ,
6) Հայաստանը ,որպես պետություն , պիտի ծառայի հայ ժողովրդի ու բացառապես նրա կենսական շահերին , այն է `անվտանգությանը ,կայունությանը , զարգացմանը ,բարգավաճմանը ,ռուսական իմպերիալիզմի ճանկերից դուրս բերմանը , մարդակենտրոն , արժեքահեն , ժողովրդավարական միջավայրի պահպանմանը , լինի միջազգային անկախ սուբյեկտ ` ճկուն արտաքին քաղաքականությամբ ։
📌📌📌
Ստեղծված քաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում 2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին , եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ։
Իշխող ուժի քաղաքական սխալների արձանագրումը իմ կողմից չի կասեցվելու , սակայն իշխող ուժը դեռեւս դե ֆակտո միակն է, որին քաղաքացիները տեսականորեն կարող են վստահել հաջորդող 5 տարիներին Հայաստանի Հանրապետության ապագան `խուսափելով հետընթացից :
Ուժերիս ներածին չափով ամեն ինչ անելու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրային -քաղաքական գիտակցության բարձրացման , ինչպես նաեւ ապագա անկախական ուժի ստեղծման/կայացման ու հայ հանրությանը իրական վաղվա այլընտրանք առաջարկելու համար ,որքանով որ դա ինձ մոտ կստացվի ։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը եւ նրա իմաստուն ու ոգեղեն ժողովրդին 🇦🇲
![]()