ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը. հայտնի են դպրոցների տնօրենների քննությունների օրերն ու վայրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ 514-Ա հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Համաձայն հաստատված կարգի՝ քննությունները տեղի կունենան ԿԳՄՍ նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Քննական գործընթացը կիրականացվի հետևյալ օրերին.

Ապրիլի 17-ին (ժամը 14:30)
Ապրիլի 18-ին (ժամը 14:30)
Ապրիլի 22-ին (երկու փուլով՝ ժամը 10:30 և 14:30)
Ապրիլի 23-ին (ժամը 14:30)
Ապրիլի 27-ին (ժամը 14:30)
Ապրիլի 29-ին (ժամը 10:30)

Ինչպես տեղեկանում է Իրավաբան.net-ը, քննություններին կմասնակցեն հարյուրից ավելի հավակնորդներ, ովքեր հավակնում են ստանալ հանրակրթական դպրոցները ղեկավարելու իրավունքի հավաստագիր

Գործընթացի նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ