ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։

Այս մասին հայտնել է փաստաբանը։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը՝ պատգամավորի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ։

Արթուր Սարգսյանը կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։

2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, որը մի քանի անգամ երկարաձգվել է:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ