![]()
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 12-13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մերկասառույց, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Նշվում է, որ Երևանում ապրիլի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին,15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում ապրիլի 12-13-ին շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։
Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
![]()