Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում շարունակում է տեսանյութեր հրապարակել Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր այցերից:

«Ջերմ հանդիպումներ Սևանում»,- տեսանյութերից մեկը վերնագրել է վարչապետը:

Կադրերում նա լուսանկարվել է մի տղայի հետ, որի հետ հանդիպում տարիներ առաջ ևս ունեցել է:

«Հա՜, դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր»,- ասել է վարչապետն ու գրկել տղային, այնուհետև նա բացատրել է, որ երբ Սեպտեմբերի 1-ին այցելել է Սևանի դպրոցներից մեկը, լուսանկարվող տղան եղել է առաջին դասարանցի ու արտասվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ